11 Մերուժան

Թե արագ թոշնես, նույնքան արագ էլ կերպդ կծլի
Քու ժառանգի մեջ, երբ իրան թողնես ու անէանաս: 
Ջահել արունըդ ընծայի իրա´ն: Մահվան ածելին,
Երբ գա, քեզ հնձի, կասես. «Էլի´ կամ: Ե´ս եմ, անվնա´ս»:
Իմաստնությունը, թե´ գեղեցիկի, թե´ հարատևի,
Էսի´ ա մենակ: Կանո´ն ա էսի, օրե´նք անսասան,
Ինչն անտեսեինք, կյանքը աշխարհում երկար չէր տևի –
Կյանքի տարիքը հազիվ էլ ըլներ մի իրեք քսան:
Մարդը բնության կավի´ց ա ծեփած: Մի´ էղի անխելք,
Քեզ ընծա կավը խնամքո´վ պահի, փայփայի´ անդուլ: 
Ով սա մոռանա, կչքվի´ հավետ, անդուռ ու անյելք,
Կչքվի´ անհետ ու անդիմագիծ, անպտուղ, ամուլ:

Բնությա´ն ծեփն ես, կերպա´րը իրա մտքի ոսկորի, 
Որ ի´նքըդ ծեփես մի չքնաղ կերպար, ի´նքը չկորի:

Order: 
6