10 Մերուժան

Խի՞ ես ձև անում, թե մեկնումեկին չես կարա սիրես:
Հազզա´ր ամոթ քեզ: Միամիտ սուտըդ ո՞ւմ կհամոզի:
Քեզ սիրահարված ախր լիքը կա, չքնաղ, լուսերես,
Բայց դու, մեկուսի, ախր մնում ես առանց ամուսի՞ն:
Զզվանքն էս լկտի – տիրացել ա քու հոգուն ու խելքին,
Ու ռիսկ չես անում գոնե մի վայրկյան քեզ դավաճանես,
Ասես տրված ես ապագա ծուխըդ մարելու մտքին,
Այնինչ, ճիշտ կըլնի, որ էդ տեսակ բան երբևէ չանես:
Փոխի´, ուրեմը, վարքըդ անամոթ, որ ես էլ փոխեմ
Կարծիքս անդուր: Բա զզվա՞նքն ա լավ, թե՞ սե´րն անարատ:
Մի´ դավաճանի սեփական հոգուդ, մի դառի դժխեմ,
Ու ապացուցի, որ խորթ ա հոգուդ թե´ չար, թե´ արատ:

Աղաչում եմ քեզ, գոնե ի´մ խաթեր, ժառա´նգ արարի,
Որ չանէանա´ տեսիլըդ չքնաղ, ջահել ու արի:

Order: 
6