9 Մերուժան
Կարո՞ղ ա՝ վախից, որ այրի մի կին հանկարծ հեկեկա,
Անկին ու անզույգ սպառում ես քեզ, մենա´կ ես մնում:
Կմեռնե´ս, ախր, ազապ, անզավակ, մենակ, անվկա,
Ու հա´ կսըգան, որ հյութդ ամո´ւլ արտերն էր սնում:
Այրին քու կըլնի աշխարհը ամբողջ, լաց ու կոծ կանի,
Որ քու կերպարը ժառանգ չթողեց, որ տեսքդ մնա:
Այնինչ կինն անմարդ – հայացք ձգելու միշտ հնար ունի´
Իր իսկ ամուսնուն: Զավակի´ն նայես, մարդո´ւն կիմանա:
Ցոփ ու շվայտը ինչ էլ որ ցփնի, հետո հեռանա,
Ի´նքը չի շահի, տեղը կմնա մնացողներին:
Հմի սիրուն ես, բայց աշխարհը քեզ – շո´ւտ կմոռանա,
Պարապությունը ձիրքդ կսպանի, ու չի էլ ների:
Ով իրա հանդեպ ըսենց անամոթ հանցանք ա անում,
Սիրտ չունի կրծքում ու այլոց համար սեր չի ունենում:
Order:
6