8 Մերուժան
Երբ ե´րգ ես լսում, խի՞ ես անպայման մռութըդ խառնում:
Քաղցրն անուշին հո թշնամի չի՞: Ուրախն ուրախից
Գոհանո´ւմ ա լոկ: Ու թե դժգոհ ես, խի՞ չես հետ դառնում,
Սիրում ուրիշին: Զոռով չե´ն սիրի, ու ոչ է´լ՝ վախից:
Թե մեկնումեկը սերտ միահյուսված ընտիր ձեներից
Դուրըդ չի գալի, կամ հաճելի չի լսելիքիդ նուրբ,
Ուրեմն էդ ձենը խրատում ա քեզ, մեղմ, թեթևակի:
Դիլխոր մի ընկի: Թե՞ խրատողըդ պիտի ըլնի սուրբ:
Բա չե՞ս զարմանում, թե դաշինք կազմած լարը ամեն մի,
Իրար համաձայն, ոնց են իրարու փաղաքուշ ծեծում,
Նման հոր ու մոր, մեկ էլ՝ էրեխու, սիրով ընտանի:
Երգում են հանդարտ, ներդաշնակ մի երգ – ու չեն հեծեծում:
Ու անխոս երգն էդ, թեև խմբովի, թվում ա մենյերգ,
Ասես երգելով. «Մենակ մնացիր, կմնաս անյերգ»:
Order:
6