6 Մերուժան

Ուրեմն, մի´ թող ձմեռն ավիրի նախշերըդ վսեմ,
Դարձնի քեզ հուշի թոշնած ցնցոտի կամ թոշնած կակաչ:
Մի անո´թ լցրու: Զարդարի մի բո´ւն, ու թո որ լսեն
Երգերըդ գարնան, թո առվիդ ձենը չըլնի անկարկաչ:
Ո՞վ քեզ չոռ կասի, թե վաշխով փող տաս, բայց երջանկացնես
Պարտք վեկալողին: Ախր հենց իրա´նք պարտքդ հետ կտան:
Քեզ մի´ սպանի: Արարի հենց քե´զ, տասնապատկի´ քեզ,
Որ ի´նքըդ դառնաս տասն անգամ ուրախ, անմահ, անպատան: 
Բա լավ չի՞ ըլնի, որ ուրախանաս տասն անգամ ավել,
Երբ տասնապատկվես, ու ամեն մեկը նորից դառնա տաս,
Էս տասն էլ նորից ի´նքը տասնանա, դառնա առավել,
Ու երբ հեռանաս, զուր չանէանաս: Էթաս, բայց մնա´ս:

Դե, կապրիզըդ թո´ղ: Բա քու նմանին – վսեմ, անթերի,
Մա´հը վեկալի՞, որ խնջույք անի խումբը որդերի՞:

Order: 
6