5 Մերուժան

Ժամ ու օրերը, որ արարում են ոգու դաստակերտ,
Ուր ամեն մեկի հայացքը բանտեն երկար ժամանակ,
Հենց նույն վարմունքով դառնում են տիրան, քանդում ձև ու կերպ,
Արևը դարձնում պարզըկա ու ցուրտ, դղյակն ավերակ:
Բախտը անդադար փակում ա գարնան դռներն ու ուղին,
Գարունը բանտում դաժան ձմեռվա անկենդան խցում,
Ու սառուց դարձնում հյութ ու արունը ծիլ ու ընձյուղի:
Ու արև չկա, պարզըկան անվերջ հոգի ա խոցում:
Ու չկա արդեն հմայքը գարնան, չկա գույն ու բույր,
Չքնաղ ծաղիկը, չոր ու թառամած, գերի´ ա անհույս,
Թովչանքը՝ ցնդած, հմայքը՝ դարձած անհաս հրապույր,
Ինքն անվերադարձ, ուրվական մի հյո´ւր, աղոտ ու անլույս:

Ձմռնամտին թոշնած կակաչն ա կիսաշունչ վկան
Նախկին ծաղկունքի: Բայց հոգին, մեկ ա, մեռած չի ու կա´:

Order: 
6