4 Մերուժան
Ժառանգությունըդ խի՞ ես զուր մսխում, ա´յ շվայտ ջահել,
Վարելով միայն արտդ սեփական, առանց զուգընկեր:
Բնության տված շնորհները գոռ – քեզ պա´րտք են տրվել,
Որ մեծահոգի՝ տաս հետնորդների´ն: Պարտքըդ զուր մի´ կեր:
Մի´ չարաշահի ի վերուստ շռայլ շնորհած ընծան,
Տուր ուրիշների´ն: Թո ուրիշ մեկն է´լ էսի վայելի:
Ունա´յն վաշխառու, նոր ցանքս արարի, որ դաշտը ցնծա…
Արտերը մի թող անմշակ խոպան, գործի´ դիր, է´լի:
Ինչո՞վ ես տարբեր անխիղճ ժլատից, երբ մեն-մենակ ես
Քու խոլ խնջույքին, երբ քու սիրելին … քո´ւ անձն ա մենակ:
Ու երբ Երկինքը մի օր քեզ կանչի, ո՞նց կպարտակես
Խաբեությունդ, ինչով որ թողիր գալիքն անժառանգ:
Ախր ո՞նց ծիլ տա հմայքըդ շվայտ, երբ բան չես ցանում:
Սերըդ ցփնելով՝ հենց քե´զ ես թաղում պաղ գերեզմանում:
Order:
6