3 Մերուժան
Հայելուն նայի, ասա պատկերիդ. «Արդեն վախտն ա որ
Դիմագծերըս նորի´ց արարեմ»: Թե հիմի չանես,
Հուսախաբ կըլնես, չես դարձնի ազգդ գոռ ու բախտավոր,
Ու մի մայրացու օրհնանքի տեղը կստանա անեծք:
Բա կա՞ մի Եվա, արգանդով խոպան, ով անտեսելով
Հողագործական ջանք ու տքնանքդ, եռանդըդ մերժի:
Կամ քեզ ի՞նչ ասեմ, երբ որոշել ես շիրիմը դառնաս
Քու «ես»-ի´ սիրո: Դու դեմ ես շարժի´ն, բայց ախր չարժի´:
Քու մոր հայելին էսօր հենց դո´ւ ես: Ինքը, անընդմեջ,
Երբ նայում ա քեզ, իրա´ն ա տենում – դալար, ծաղկազարդ:
Բայց կարար օ´ր գար, երբ դո´ւ, կնճռապատ, հենց նո´ւյն հայլու մեջ
Տենայիր հենց քե´զ, քո´ւ իսկ գարունը, հանգիստ ու անդարդ:
Բայց թե ապրում ես, որ մի օր մեռնես առանց հիշատակ,
Գրողի ծոցը, անշառավիղ էլ իջի հողի տակ:
Order:
6