12 Թարումեան

Երբ որ անցնող ժամերն եմ ես հաշվում,
Տեսնում․ քաջ օրն ընկնում է գարշ գիշեր,
Երբ որ թոշնած մանուշ եմ նկատում,
Եւ սամույրե՝ ձյունին տված վարսեր,
Երբ որ տեսնում եմ անտերեւ ծառեր,
Որոնց ստվերում շոգից փրկվում էր հոտը,
Եւ սայլերին՝ ճերմամորուս խուրձեր`
Որ դեռ երեկ ամռան կանաչ թարմ խոտն էր․
Քո գեղության մասին անվերջ խորհում եմ․
Որ ժամանակն այն նույնպես կջնջի,
Քանզի ամեն պերճանք մի օր մեռնում է,
Եւ նորերին ճամփան իր կզիջի։

Ժամանակի հունձից դու չես փախչի․
Իր հետ սերունդդ լոկ կմարտնչի։

Order: 
7