12 Մերուժան

Երբ որ տենում եմ, որ էս ցերեկն էլ դառավ մութ խավար, 
Որ բախտն ուր որ ա – գարուն-ամառվա ճամփեն կփակի,
Որ գանգուրը սև՝ քիչ-քիչ սիպտակում ու թափվում ա վար,
Ասես լսում եմ անողոք զանգը խո´լ ժամանակի:
Երբ հզոր կաղնին, ինչն ըստվերում էր հոտը ոչխարի, 
Դառնում ա տկլոր, չոր ու անըստվեր, անպիտան, անուժ, 
Լրիվ անկարող, որ տեղը տեղին շվաք արարի,
Երբ դեմըս հզոր, սառցակալ գետն ա անշարժ ու անհուշ –
Տենչում եմ ուժգին – մահն ու գերանդին հոգիտ չկանչեն
Ու չհոշոտեն կերպա´րըդ չքնաղ, տե´սքդ հոգեթով:
Գարուն-ամառը, գոռ ու հիասքանչ, հավերժական չեն,
Հերթո´վ են գալի, ու արագ-արագ, մեռնո´ւմ են հերթով:

Ժառա´նգը մենակ ընդդիման կըլնի պողպատին բախտի, 
Որ սուրը հանի ու գոռ պայքարով գերանդուն հաղթի:

Order: 
6