12 Սամվել
Երբ հաշվում եմ ես իմ ժամացույցի ժամերը բոլոր
Եւ տեսնում` ինչպես օրն է ընկղմվում մութ գիշերվա մեջ.
Երբ նայում եմ ես մանուշակներին թորշոմ ու մոլոր
Եւ թուխ մազերին, որ արծաթավուն են դառնում անվերջ.
Երբ բարձրաթռիչ ծառերն են զրկվում կանաչ սաղարթից,
Որոնց ստվերին հոտն էր քիչ առատ շոգից ծվարում.
Երբ հավաքելով խուրձեր են շինում ամառվա խոտից,
Ալեւորի պես մի սայլի վրա դնում ու տանում,
Ա՜խ, չքնաղ դեմքդ լցնում է այդժամ սիրտս սարսուռով,
Որ դու էլ մի օր նենգ ժամանակի զոհը կդառնաս,
Քանզի թե՛ ծաղկունք, թե՛ գեղեցկություն կմեռնեն շուտով
Եւ այնքան արագ, որքան ծաղկում է ամեն դեռահաս:
Ոչինչ չի փրկվի այս ժամանակի գերանդուց դաժան,
Բայց քո զավակով հավե՛տ կմնաս հիշվելու արժան:
Order:
5