12 Էմին

Երբ ժամացույցն անցավոր կյանքի հաշի՛վն է անում,
Եվ պայծառ օրը՝ սուզվում խավարի մեջ գիշերի,
Երբ մանուշակն աչքիս դեմ թառամո՜ւմ է, չորանո՜ւմ,
Արծաթն՝ իր գույնը խառնում փայլուն ու սև վարսերին.
Երբ մերկանո՜ւմ է քամուց աշնան այն ծառը դեղնած,
Որ շոգ ամռանը հոտի հովանի՜ն էր ստվերոտ,
Դաշտի կանաչը՝ չվո՜ւմ՝ սայլ ու ձիուն բեռնված,
Որպես խոտի խուրձ ու դեզ, որպես օրան ու ծղոտ,
Սիրտս կծկվո՜ւմ է, ցավո՜ւմ, որ դո՛ւ էլ ես անցավոր,
Գեղեցկությո՜ւնը քո թարմ, քո հմա՜յքը տենչալի.
Հեռանո՜ւմ են անուշներն ու սիրունները բոլոր,
Նույնքան արագ, ինչքան նոր սիրունիկներն են գալիս.

Քո միակ հո՛ւյսը՝ ընդդեմ ժամանակի ու մահվան.
Նրանց անզոր դարձնող քո ժառանգո՛րդն է միայն:

Թարգմանիչ:

Order: 
3