13 Թարումեան

Ո՜հ, թե դուք ձերը լինեիք։ Բայց սեր, դուք
Մնում եք ձերը լոկ, քանի դեռ կաք․
Գալիք վերջին պիտի պատրաստ լինեք ու
Ձեր տեսքն անուշ մեկ ուրիշին դուք տաք․
Պիտի պերճանքը, որ ձեզ ընծայված է
Ընդմիշտ մնա․ եւ ձերը կլինեք 
Հետո, կրկին, երբ մահանաք, միայն թե
Անուշ որդուն կերպարը ձեր հանձնեք։
Ո՞վ կթողնի, կորչի չքնաղ այն տունը,
Որ խնամված՝ կարող է ետ մղել
Ձմռան օրվա նենգ հողմերի ճնշումն ու
Մահվան անանց ցրտին դիմակայել։

Մսխողը լոկ․ գիտե՛ք իմ սեր անգին, 
Ունեիք Հայր, թող նույնն ասի Որդին։

Order: 
7