14 Թարումեան

Ոչ, աստղերի՛ց չեմ ես քաղում մտքերս,
Ու, թեեւ, աստղերից էլ եմ գիտակ,
Բայց ոչ այնքան, որ գուշակեմ դեպքերը․
Ժանտախտ կամ սով, կամ ցավ, կամ եղանակ․
Ու չեմ կանխատեսում մոտ լինելիքը,
Չեմ զգուշացնում, թե երբ է ձյուն, քամի,
Կամ չեմ ասում իշխաններին գալիքը
Ըստ երկնքում գտած նշանների․
Բայց աչքերում քո իմ տեսած աստղերը,
Ասում են ինձ խորհուրդն իրենց այսպես,
Որ կծաղկեն մեկտեղ քո ճիշտն ու գեղը,
Թե դու դրանց պահպանելուն անցնես․

Իսկ այլապես, տե՛ս ի՛նչ կգուշակեմ․
Քեզ հետ քո ճիշտն ու գեղն էլ կավարտվեն։

Order: 
7