13 Սամվել
Երանի թե դու քոնը լինեիր, բայց, ո՜չ, սիրելիս,
Ապրում ես թեեւ, սակայն դու արդեն ինքդ քոնը չես:
Պատրաստ պիտ լինես կյանքիդ վախճանը դիմավորելիս
Եւ քո գեղեցիկ պատկերը պիտի ուրիշին հանձնես:
Գեղեցկությունը, որ դարձրել է քեզ իրեն վարձակալ,
Թող որ չունենա ոչ մի հաշվարկում քո կենաց օրոք.
Կ գտնես դու քեզ եւ կսովորես քո պարտքին անսալ `
Քո տոհմն հանձնելով ուրիշին եւ ո՛չ մահին անողոք:
Ո՞վ է հանդուրժում, որ այդպես փլվի տունը վեհաշեն,-
Այն տունը, որին ընտանիքը պիտ դառնա հովանի
Ձմռան ալեկոծ փոթորիկների եւ հողմերի դեմ
Եւ մահվան ահեղ ցրտի ցասումից նրան պաշտպանի.
Ասա, ո՞վ է իր պերճանքը վատնում, եւ հիշիր, անգին,
Հայր ես ունեցել, եւ թող որ նույնը ասի քո որդին:
Order:
5