14 Սամվել
Ես չեմ քաղում իմ դատողությունը աստղերից պայծառ.
Բայց թվում է ինձ, թե օժտված եմ ես աստղագիտությամբ`
Ո՛չ գուշակելու, թե մեր ապագան բարի է կամ չար,-
Սով, համաճարակ կամ եղանակներ ցասկոտ ու անամպ:
Չեմ կարող նաեւ ճակատագիրը մեկնել մոտավոր,
Վկայակոչել փոթորիկ, անձրեւ եւ հողմեր անսանձ,
Մարգարեանալ, թե արքաներից ո՛րն է բախտավոր,
Երբ լուրթ երկնքում պարզ նշաններ կան` ուղղված նրանց:
Գիտելիքներս ես ձեռք եմ բերում քո վառ աչքերից
Եւ այդ մշտատեւ լուսատուներով անվերջ գուշակում,
Որ պերճության հետ ճշմարտությունը կդառնա անբիծ.
Եթե ինքդ քեզ մենակեցությամբ չես շրջափակում,
Իսկ թե ոչ` այս մեկն ես գիտեմ որպես նախիմացություն`
Դու նույն բախտն ունես, ինչ ունեն պերճանք եւ ճշմարտություն:
Order:
5