13 Մերուժան
Քաղցրըս, ախր, չե´ս մնում նույնը, դառնում ես ուրի´շ:
Մի´ ժամ էլ անցավ – ոչի´նչ, ո´չ մի բան նույնը չի մնում:
Ձգտի, ուրեմը, տեսքդ ուրիշին փոխանցես քիչ-քիչ:
Մի օր կտենաս՝ անխուսափ վերջը քե´զ ա մոտենում:
Բախտն ընդամենը էդ չքնաղ տեսքդ տվել ա պարտքո´վ:
Ուրեմը, պարտքդ պիտի´ հատուցես: Հենց պարտքդ մարես,
Չես կորի անհետ, երբ որ վախճանվես: Որովհետև իր տեսքով
Քու շառավիղը քեզ հնա´ր կտա, որ նորից հարես:
Չքնաղ դղյակը մենակ անմիտը կթողնի անտեր,
Իր կայքն անխնամ, առանց ցանկապատ ու առանց դրկից,
Որ բաժին մնա դաժան ձմեռվա հողմ ու ցրտին կեր,
Ու չի վախենա կատաղած մահվան անվողորմ զարկից:
Ցո´փ ես ու շվայտ: Քաղցրըս, ախր, կասե՞ս, չէ՞, էսի.
«Ես հե´ր ունեի»: Դե ընե´նց արա, որդիդ է´լ ասի:
Order:
6