14 Մերուժան

Աստղագուշակ չեմ, աստղերին նայեմ ու բախտ գուշակեմ,
Բայց էլի ոնց որ էդ շնորհն ունեմ, տենց մի բան՝ կարա´մ, 
Թեև չեմ կարա երաշտ ու սովի քարտեզ մշակեմ,
Կամ էլ իմանամ ժամ ու պահերը՝ արդար ու հարամ:
Գուշակությունս չի կարա ըլնի ճշմարտությամբ լի,
Ընե´նց, որ ասեմ, փոթորիկ կըլնի, կամ քամի ու հողմ,
Ընե´նց, որ նայեմ մոլորակներին ու ասեմ. «Տե´ր իմ,
Ճակատագիրդ փոթորկալի ա» կամ «ջի´նջ ա, անհո´ղմ»:
Բայց հենց նայում եմ աչքերիդ պայծառ, խորունկ ու խոհուն,
Բա´խտդ ա բացում էրկու լուրթ աստըղ, վեհապանծ ու վես,
Որ ճշմարիտն ու գեղեցկությունը կդառնան անհուն,
Թե որ հենց ի´նքդ ճամփեդ չփակես, այլ ճյուղավորվես:

Թե չէ, իմացի´, ժառանգ աստղերդ հենց դատապարտվեն,
Թե´ գեղեցիկը, թե´ ճշմարիտը – իսկույն կպարտվեն:

Order: 
6