13 Էմին

Երանի՜ թե դու մնայիր այնպե՛ս, ինչպես կաս, իմ սեր,
Բայց ո՞վ կարող է մնալ ինչպես կա՝ իր մահից անդի՛ն,
Ուստի, երբ մահը փորձի խաթարել քո տեսքը վսեմ,
Դու պիտի պատրաստ լինես փոխանցել այն քո զավակին,
Միայն ա՛յդ ձևով, վարձույթով տրված քո պատկերը պերճ
Անմահ կմնա, և քո կորստից ու մահից անդին
Դու քեզ վերստին կգտնես տոհմիկ քո զավակի մեջ,
Որը, իր հերթին, այն իր ժառանգի՛ն պիտի ավանդի:
Ինչո՜ւ արտոնել, որ հիմքից քանդվի՜ բարեկա՛րգ մի տուն,
Որին կարող են ամուսնությունն ու խնամքը փրկել
Ձմռան ցրտաշունչ հողմերից՝ վայող ձյունապատ դաշտում
Եվ մահվան ցրտից, որ գարուննե՜ր է հնձում անարգել:

Վատնիչը միայն իր տունն ու տեղը քանդել կուզենար,
Դու հա՛յր ունեիր,– արդ քո զավա՛կն էլ թող հա՜յր ունենա:

Թարգմանիչ:

Order: 
3