14 Էմին

Ես աստղերի՛ց չեմ քաղում, ինչ գիտեմ,–
Թեև քա՜ջ գիտեմ աստղերի լեզուն,–
Եվ ոչ ժանտախտ եմ գուշակում դժխեմ,
Ոչ մահ տարաժա՛մ, ոչ սով ու հուզում:
Ես ոչ կարող եմ գալիք գուշակել,
Մարգարեանալ շանթ, որոտ ու ամպ,
Ոչ արքաների բա՛խտը որոշել,
Աստղերի հարմա՜ր դասավորությամբ:
Քո աչքերի՜ց եմ ես առնում դասեր,
Եվ նրա՛նք են ինձ հուշել դա՛սը այն,
Թե գեղեցիկն ու ճշմարիտն, իմ սեր,
Լոկ քո որդո՛ւ մեջ կհավերժանան:

Մինչ քո անզավակ մահը մեկուսի
Մա՜հը կդառնա նրանց երկուսի:

Թարգմանիչ:

Order: 
3