12 Սուրենյանց

Երբ ժամերն եմ ժամանակի համարում
Եւ պարզ օրը մութ գիշերում խավարեց,
Երբ դիտում եմ ինչպես վարդն է թառամում,
Կամ սեւ ծամիդ ճերմակ ալիք հայտնվեց․
Երբ որ տեսնեմ տերեւաթափ ճկուն ծառ,
Որի ստվերը նոր էր հովվին զով տալիս,
Երբ դաշտերի կանաչ արոտը դալար
Մեռած խուրձեր հանդիսանա աչքերիս —
Այն ժամանակ սիրուն տեսքդ եմ ափսոսում՝
Մի՞թե նրան էլ ժամանակը պիտ տանի՝
Գեղեցկության շնորհքն հավիտյան չէ տեւում
Հինը գնում է տեղը պիտ նորին պատկանի։

Բայց ճար չըկա փըրկըվելու նրա գերընդուց, մի հուզվիլ՝
Դու էլ դրա դեմ ժառանգներով կարող ես միշտ նորոգվիլ։

Order: 
8