15 Թարումեան

Երբ մտածում եմ․ այն ինչ որ աճում է
Մնում է կատարյալ սոսկ կարճ մի պահ,
Որ այս բեմին մեծ՝ սոսկ ներկայացում է,
Որին աստղերն ազդում են գաղտնապահ․
Որ թե մարդկանց եւ թե բուսոց աճումը,
Երկինքն է նույն շարժում եւ կասեցնում․
Սկզբում հանդուգն են, բայց հետո անկում են,
Ապա նաեւ ծաղկունքն է մոռացվում․
Եւ անցողիկության մասին խորհում եմ․ 
Երիտասարդ եք, բայց հաստատ գիտեմ․
Վիճում են Ժամանակը ու Անկումը
Որ օրը ձեր մռայլ գիշեր դարձնեն,

Եւ այդ մարտում՝ Ժամանակին ընդդեմ,
Ինչ որ կորցնես՝ ձեզ ետ կպատվաստեմ։

Order: 
7