15 Մերուժան
Հենց որ հիշում եմ, որ շնչավորը մի կարճ ակնթա´րթ
Ունի ապրելու էս երկնքի տակ, որ էս վիթխարի
Ներկայացումը, ում հեղինակը աստղերն են անդարդ
(Իրենց երկնային գաղտնի պլանով – էս սաղ աշխարհի),
Երբ հասկանում եմ, որ մարդ, բույս, գազան, դառնում ա բազում –
Առեղծվածային, հավերժ ինքնակա երկնակամարի
Լոպազ ծրագրով – ծաղկում, շատանում, հետո նվազում,
Չքանում անհետ, որ հո´ւշը անգամ հավիտյան մարի,
Ա´յ, հենց է´ս մտքից, որ կյանքն անցողիկ, աչքերիս առաջ,
Շքեղությունը քու ջահելության քե´զ ա ընծայում,
Բայց ժամանակն ու ցոփ ավերմունքը, հավերժ, աննահանջ,
Օրըդ խամրելով՝ գիշեր են դարձնում, լո´ւսըդ քայքայում,
Ընե´նց եմ խոսում, որ նո´ր սեր հոսի քու երակներով,
Ու ժամանակը սերըդ չգզի´ չար բարակներով*:
–––––
* «բարակ» - որսի շան տեսակ
Order:
6