15 Սամվել
Երբ խորհում եմ, թե ինչպես աշխարհում ամեն աճող բան
Կատարելության հասնում է այնպես կարճ ժամանակով,
Որ աճը նրա հավասարվում է լոկ ոչնչության
Եւ մեկնաբանվում աստղերի գաղտուկ մի նշանակով.
Երբ խորհում եմ, որ աճում են մարդիկ ծաղիկների պես,
Եւ նույն երկնքի ուրախությունն ու վիշտն է նրանց հետ,
Թոշնում են շուտով, գունատվում հասուն ավշի մեջ իրենց,
Եւ դուրս է ընկնում հիշողությունից պերճանքը հավետ,-
Անհաստատության խոհերը այդժամ քո կողմն են շրջվում,
Եւ քո անաղարտ ջահելությունն է հառնում իմ առջեւ,
Տեսնում եմ այդժամ, թե տարիներդ ինչպես են կորչում,
Քո պայծառ օրվան ինչպես է հաղթում կեսգիշերը սեւ:
Ժամանակի դեմ այսպես կռվելով հանուն քո սիրույ`
Պատրուսում եմ քեզ, որ նա չխլի ունեցածը քո:
Order:
5