15 Էմին
Երբ Ես խորհո՛ւմ եմ, թե ծննդից–մահ
Մի վայրկյա՜ն է լոկ աշխարհը տևում,
Եվ այս մեծ աշխարհ–բեմում ամեն բան
Աստղերի գաղտնի կամքով է արվում.
Երբ մտածում եմ, թե երկի՛նքն է նույն
Մարդկանց, բույսի պես, սնո՜ւմ–կործանո՜ւմ,
Եվ ջահելության ծաղիկը սիրուն
Խամրո՛ւմ է արագ, թոշնո՜ւմ, չորանո՜ւմ,
Այնժամ ավելի ճո՜խ է թվում ինձ
Ջահելությունըդ, որի մեջ, ավա՜ղ.
Չար ժամանակն ու ավերմունքը պիղծ
Ճգնում են լույսը դարձնել խավար.
Բայց ժամանակը քեզնից ինչ խլի,
Երգս ե՜տ կտա նորից լի ու լի…
Order:
3