16 Թարումեան
Բայց դուք ինչո՞ւ ավել զորեղ ձեւով չեք
Այդ բիրտ Ժամանակին հակադրվում,
Ավել օրհնյալ կերպով, քան սին տողերս,
Քայքայումից ձեզ չես պատսպարում։
Հիմա դուք երջանիկ պահի գագաթն եք,
Եւ կուսական քանի՞ այգի անտունկ,
Կընդունեին ձեր կենդանի ջինջ վարդը,
Ավել նման ձեզ, քան նկարն անշունչ։
Այդպես պիտ թարմացվեն կյանքի գծերը,
Երբ ո՛չ վրձինն արդի, ո՛չ գրիչն անհաս,
Չեն պատկերի ձեր դեմքն ու ձեր հույզերը,
Անի, որ դուք ապրեք աչքում մարդկանց։
Հենց ձեզ տալով, դու ձեզ կպահպանեք,
Յուր հմտությամբ կերտված պիտի ապրեք։
Order:
7