17 Թարումեան
Կհավատա՞ն տաղիս ապագայում,
Եթե նկարագրեմ ձեր վեհ ձիրքերը,
Թեեւ, երկինք վկա, երգիս ստվերում,
Կորչում են այլ անթիվ արժանիքները,
Թե պատկերել փորձեմ աչաց ձեր լույսը,
Երգել ամբողջ հմայքն իմ տողերում,
Կասեն այնժամ․ «Ստում է բանահյուսը․
Կերպ երկնային չունի մահկանացուն»։
Ուստի իմ ձեռագրերն (այնժամ դեղնած)
Կարհամարհվեն, որպես բանդագուշանք,
Կերպարդ կկարծեն սոսկ հորինված,
Եւ կամ հնաշխարհիկ երգի ճոխ հանգ․
Բայց թե լինի որդիդ այդ օրերում,
Կապրես կրկնակ․ իր մեջ եւ այս երգում։
Order:
7