17 Մերուժան

Ո՞վ կհավատա անշուք տողերին – իմ պես անկարի,
Թե ճի´շտ պատկերեմ արժանիքները քու աստվածային:
Երկի´նքը վկա, էս սա´ղ տողերը տապանաքարի
Մի գրությո´ւն են, որ հեչ չե´ն սազում տակի ընծային:
Թե կարենայի նկարեի քու աչքերը չքնաղ,
Կամ թվարկեի շնորհները քու, գո´ռ ու պանծալի,
Գալիքը կասեր. «Փչո´ւմ ա, ախր, պոետը խարդախ,
Ո՞նց կարա երկինքն էսքան շատ շնորհ մեկի´ն ընծայի»: 
Ու թե´ էս էջը (որ դեղնելու ա հեռու գալիքում)
Շա´ն տեղ չեն դնի, թե´ հեքզամետր կամ յա´մբ-անապե´ստ 
Տողե´րը շանթող՝ անցյալ պոետի խոսքի ալիքում:
Սրանք կհնչեն թուլամիտ բիձու զավզակության պես:

Այնինչ կրկնակի´ անվախճան կըլնես – թե ծի´լ ունենաս:
Կապրես իրա´ մեջ, ու խոսքիս մեջ էլ – անմե´ռ կմնաս:

Order: 
6