17 Սամվել
Ո՞վ կհավատա իմ քերթվածներին տարիներ հետո,
Թեեւ քո հոգու արժանիքներով կլինեն զեղուն.
Եւ, Աստվա՜ծ գիտե, գուցե թե նրանք գերեզմանն են քո,
Որի խավարում թաղված է հավետ շնորհքդ բեղուն:
Դատարկ թղթերին եթե հանձնեի պերճանքն աչքերիդ
Եւ վերածեի արժանիքներդ քերթության անմեռ,
Մարդիկ կասեին. «Այս տողերն ախար սուտ են ու անմիտ.
Երկրային դեմքին երկնային հմայք չի շողացել դեռ»:
Եւ իմ թղթերը, որ ժամանակից կլինեն դեղնած,
Անվստահելի մի ծերունու պես պիտ արհամարհվեն,
Քո վեհությունը կվերագրվի իմ կրքին անսանձ,
Գրվածքները այս սոսկ հնադարյան երգ կհամարվեն:
Բայց թե պատահի, որ քո զավակը ողջ լինի այդժամ,
Կրկնակի՛ կապրես` նրա մեջ եւ իմ երգերում արժան:
Order:
5