17 Էմին

Կհավատա՞ն գալիքում իմ ներբողին այս անշուք,
Որ քո հմայքն աննման և քո ձիրքե՛րն է երգում.
Թեև,– Երկի՜նքը վկա,– շիրիմի պես անշշուկ.
Նա, քեզ տրված ձիրքերի միայն կե՜սն է գովերգում:
Եթե լիներ մի հնարք՝ երգել աչքե՛րդ գերող
Եվ հմայքնե՛րդ բոլոր՝ անհատնո՜ւմ ու անհնա՜ր,
Ապագայում կասեին՝ «մրո՞ղ է սա, թե՞ գրող» –
Ո՞ր մարդու դեմքն այսպիսի երկնային ցո՜լք կունենար…»:
Կծաղրեի՜ն իմ երգերն ու իմ ձիրքերը նրանք,
Սուտասաննե՜ր կոչելով էջերը իմ գրքերի,
Քո հմայքը կթվար… զուտ գրական հնարա՜նք
Եվ չափազա՜նց կթվար… նույնիսկ թի՛վը ձիրքերիդ.

Իսկ եթե գեթ մի զավակ քո չքնաղ դեմքը փաստի՜,
Դու կմնաս միշտ անմա՜հ, իսկ իմ երգը՝ հավաստի…

Թարգմանիչ:

Order: 
3