16 Սամվել

Սակայն դու ինչո՞ւ չես փորձում գտնել զորավոր միջոց`
Ժամանակ կոչվող բռնակալի դեմ պատերազմելու,
Որ ինքդ լինես տարիների դեմ ամրակուռ ամրոց,
Եւ որ զենքը քո ավելին տա քեզ, քան երգերն հլու:
Կանգնել ես հիմա երջանիկ ժամիդ բարձր գագաթին,
Եւ կույս պարտեզներ, որտեղ դեռ ոչինչ չի սերմնավորված,
Այնպե՜ս են տենչում իրենց մեջ կրել քո ծաղիկն անգին.
Որ քեզ է նման եւ ո՛չ քո դեմքին դիմակավորված:
Դու լավ իմացիր, որ ժառանգն է սոսկ կյանքը նորոգում.
Իսկ ժամանակի վրձինը կամ իմ մատիտը անփորձ
Չեն հավերժացնի արժանիքները, որ կան քո հոգում,
Եւ չեն պահպանի մարդկանց աչքերում պերճությունն անգործ:

Դու չե՛ս մահանա` գեղեցկությունդ ուրիշին տալով,
Այլ հավետ կապրես քո իսկ հմտությամբ կերտած նկարով:

Թարգմանիչ:

Order: 
5